Amnesty International միջազգային իրավապաշտպան կազնակերպությունը դրական է գնահատել Բելառուսի իշխանությունների կողմից երկու քաղբանտարկյալների ազատ արձակելու քայլը և կոչ է արել ազատել նաև մյուսներին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, Amnesty International-ի՝ Եվորպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջոն Դալխոյզենը հայտարարել է. «Բելառուսի իշխանությունները պետք է անհապաղ և առանց այլևայլ պայմանների ազատ արձակեն մնացած խղճի բանտարկյալներին»:
Հիշեցնենք. Բելառուսի իշխանություններն ապրիլի 14-ին ազատ են արձակել նախորդ նախագահակն ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Անդրեյ Սաննիկովին, իսկ մեկ օր անց՝ նրան վստահված անձին՝ Դմիտրի Բոնդարենկոյին:










































