ՀԱԿ-ի համար բավականին իրատեսական է 35-40% և ավելի ձայներ հավաքելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով` ՀՀԿ-ն իրականում նույնիսկ 5% ձայն չունի: Նա հայտարարեց, որ ամենամարդաշատը ՀԱԿ-ի հանրահավաքն է: Մասիսի հանրահավաքի ոչ մարդաշատ լինելը նա բացատրեց մարդկանց վախով. «Բոլորը մոտենում էին և ասում, թե աշխատանք կկորցնենք: Մարդկանց սպառնում են, որ կզրկեն սոցիալական նպաստից»: Հ. Բագրատյանը նշեց, որ 5 տարում Հայաստանը լքել է մոտ 200 հազար մարդ:
«ՀԱԿ-ի հանդեպ խորը հիասթափություն կա. մարդիկ ասում են` ո՞նց չեք վերցնում իշխանությունը»,- նկատեց Հ. Բագրատյանը:
Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի` բաց նամակներին պատասխան եղե՞լ է, Հ. Բագրատյանը հայտնեց, որ պատասխան չի եղել, իսկ շուտով կլինի 4-րդ բաց նամակը, որով ցույց կտրվի ժողովրդագրական իրական պատկերը.«Սերժ Սարգսյանը մեկ-մեկ էլ բնակչության թվից է խոսում, դա էլ պատասխան կստանա ու, խըրթ, ձայնը կկտրի»:








































