Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ հաջորդ ամիս Ադրբեջանը ստանձնելու է ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը: Այս մասին երեկ տեղի ունեցած Նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը.
«Նման բան տեղի է ունենում առաջին անգամ: Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հաջող է նախագահելու աշխարհի ամենախոշոր, ամենաներկայացված ու ամենակարևոր կառույցում: Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ում պայքարելու է միջազգային իրավունքի ու արդարության համար»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է ընտրվել նախորդ տարվա հոկտեմբերի վերջին:







































