Երեկ Արևելյան Թիմորում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախնական տեղեկություններով` հաղթել է Արևելյան Թիմորի 55-ամյա գեներալ Ժոզե Մարիա դի Վասկոնսելոշը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Գեներալն ավելի հայտնի է իր զինվորական կեղծանունով` «Երկու ամենատես աչքեր»: Նրան հաջողվել է զգալի առավելության հասնել երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիսշկու Գուտերիշի նկատմամբ: Վերջինս Արևելյան Թիմորի խորհրդարանի նախկին խոսնակն է:
Հիշեցնենք նաև, որ գործող նախագահ Ժոզե Ռաուշ Օրտեն դուրս էր մնացել նախագահական ընտրությունների առաջին փուլից` հավաքելով ընտրողների ձայների չնչին տոկոս:







































