Երեկ Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Վալտեր Լավիտոլան, որին շատերը համարում են Սիլվիո Բեռլուսկոնիի շուրջ ծագած «սեքս սկանդալի» քրեական գործով առանցքային վկաներից մեկը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Լավիտոլային ձերբակալելու սանկցիա տալուց հետո լրագրողը մի քանի ամիս թաքնվել է Արգենտինայում: Նրան մեղադրում են Բեռլուսկոնիի և կանայք մատակարարող ընկերության միջև միջնորդի դեր կատարելու մեջ:
Նշվում է, որ այս ձերբակալությունը կարող է նորից արթնացնել այս գործը, որի շուրջ լարվածությունը վերջին ամիսներին սկսել էր թուլանալ:










































