Պլաստիկ վիրահատության մասին նոր տվյալների համաձայն՝ «ծնոտներն այժմ գրավել են կրծքի տեղը»:
Daily Mail-ը գրում է, որ կրծքի իմպլանտանտները մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն կանանց շրջանում իրենց ծնոտները փոխելու նոր միտում է նկատվում:
Այս վիճակագրությունը հրապարակվել է Պլաստիկ վիրահատությունների ամերիկյան միության կողմից: Հաղորդվում է, որ 2011 թվականին ավելի շատ արվել են ծնոտի, քան կրծքի մեծացման վիրահատություններ:
Ըստ փորձագետների՝ այս միտումը բացատրվում է նրանով, որ այժմ շատ մարդիկ աշխատանք են փնտրում համացանցի, մասնավորապես՝ վիդեո հարցազրույցների միոջոցով, այդ պատճառով կարևորում են դեմքի գեղեցկությունը:











































