Բաքվի ավտովերանորոգման կայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոդման աշխատանքների ժամանակ պայթել է 30 տոննայանոց բաք, ինչից հետո հրդեհ է սկսվել: Մոտ 10 տոննա նավթ է արտահոսել: Մեկ մարդ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Trend-ի փոխանցմամբ, պայթյունի պատճառը անվտանգության կանոնների խախտումն է: