Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Բեյքոզի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցու հիմնադրամը շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ դատը: Հիմնադրամը քաղաքապետարանից պահանջում էր հետ վերադարձնել 37,500 քառակուսի մետր հողատարածք՝ ներառյալ հայկական գերեզմանոցը:
Այս կապակցությամբ հիմնադրամի նախագահ Վարուժան Մաղաթյանը հայտարարել է, որ իրենք տարիներով սպասել են այս որոշմանը: Մաղաթյանի խոսքերով՝ Ստամբուլի քաղաքապետարանը բողոքարկելու է այս որոշումը, սակայն իրենք հուսով են, որ իրենց դեմ վճիռ չի կայացվի:








































