Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ 1997 թվականի փետրվարի 28-ին Թուրքիայում տեղի ունեցած հետմոդեռնիստական (թավշյա) հեղաշրջման գործի շրջանակներում ձերբակալված 12 կասկածյալներից 9-ը կալանավորվել են, իսկ 3-ն ազատ են արձակվել: Կասկածյալների հարցաքննությունը տևել է նոտ 5.5 ժամ:
Կալանավորվածների թվում է հայտնվել նաև պաշտոնաթող գեներալ Չևիք Բիրը, որն ուղարկվել է Սինջանի բանտ: Չևիք Բիրը 1995-1998 թվականներին զբաղեցրել է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, իսկ 1998 թվականի օգոստոսի 30-ին նշանակվել է Առաջին բանակի հրամանատար: Դրանից մեկ տարի անց պաշտոնաթող է եղել:
Ընդհանուր առմամբ, տվյալ գործի շրջանակներում կալանավորվել է 18 մարդ:








































