Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի զինված ուժերը սկսել են համատեղ զորավարժություններ անցկացնել ԱՄԷ-ի ծովափնյա շրջաններից մեկում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Այս զորավարժությունները հատկանշական են նրանով, որ անցկացվում են Իրանի հարցի շուրջ տեղի ունեցող նոր սրացումների ֆոնին և Իրանի սահմանների մերձակայքում: Թե՛ ԱՄԷ-ի և թե՛ Ֆրանսիայի իշխանությունները հերքել են այն, որ այս զորավարժություններն ուղղված են ինչ-որ երրորդ կողմի դեմ:
«Ներկայիս զորավարժություններն անցկացվում են վաղուց մշակված երկկողմ ծրագրի համաձայն»,- ասվում է ԱՄԷ-ի զինված ուժերի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Տեղեկացնենք, որ ԱՄԷ-ի և Ֆրանսիայի միջև 1995թ.-ին ստորագրված համաձայնագրի կետերից մեկով սահմանվում էր, որ կողմերը 4 տարին մեկ անցկացնելու են համատեղ զորավարժություններ:








































