Անգլիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավարը հաստատել է, որ պարն իրականում կարող է վատ հետևանքներ ունենալ շատ պարողների համար, եթե նրանք արվեստին ճիշտ չվերաբերվեն:
Daily Mail-ը գրում է, որ Թամարա Ռոյոն, ով համարվում է Բրիտանիայում լավագույն կին պարուհին, կսկսի գեղարվեստական ղեկավարի աշխատանքը մյուս շաբաթ, և նա ցանկանում է պայքարել բալետում անորեքսիայի դեմ:
Նա ասել է, որ հանդիսատեսը ցանկանում է տեսնել գեղեցիկ ու առողջ պարուհիների, եթե անգամ նրանք պետք է նիհար լինեն: Նա ավելացրելէ, որ նորաձևությունն ազդում է բալետի վրա, և պարուհիները ծայրահեղ քայլերի են դիմում «գեղեցիկ» երևալու համար: