Հաղորդվում է, որ դերսաններ Բերդ Փիթն ու Անջելինա Ջոլին պատրաստվում են տեղափոխվել Մեծ Բրիտանիա այն բանից հետո, երբ լուրեր էին տարածվել նրանց նշանադրության մասին:
The Sun-ը հաղորդում է, որ հոլիվուդյան զույգը ծրագրում է առաջիկա երկու տարիների ընթացքում ապրել Անգլիայում:
Բրիտանական թերթը հաղորդել է, որ ընտանիքը տեղափոխվում է Անգլիա՝ Ջոլիի նոր ֆիլմի նկարահանումների համար: Չնայած զույգը պատրաստվում է երկու տարի անցկացնել Անգլիայում, քիչ է հավանականությունը, որ նրանց ամուսնական արարողությունը կկայանա այնտեղ:
Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, նրանց հարսանիքը տեղի կունենա Ֆրանսիայում:











































