Մահապարտ ահաբեկիչների մի խումբ Ջալալաբադ քաղաքի օդանավակայանի շենքում գործի է դրել պայթուցիկ սարքեր: SkyNews-ի փոխանցմամբ` տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, հարձակումն իրականացրել են «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, ովքեր ավելի վաղ պայթյուններ էին իրականացրել դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:
Բացի այդ, տեղեկատվություն կա նաև Քաբուլի արվարձանում ռազմական բազայի վրա հարձակման մասին:











































