Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը վերջերս հաջող գործարք է իրականացրել Ակիրով համայնքում իր բնակարանի վաճառքի համար: Նա վաճառել է բնակարանը 26,5 մլն շեկելով:
Բարաքն անհրաժեշտ է համարել իր տնտեսական գործարքը Facebook-ի էջում մեկնաբանել. «Ես և իմ տիկին Նիլին որոշել ենք վաճառել մեր բնակարանը` հասկանալով, որ այն բաժանում է մեզ բնակչության մի զգալի հատվածից: Քանի որ ես վերադարձել եմ ակտիվ քաղաքական գործունեության, դժվար չէր նկատել հասարակական այն քննադատությունը, որի պատճառը այն վայրն է, որտեղ ես ապրում եմ»,- գրել է նա:
Բարաքների ընտանիքը, որպեսզի կրճատի իր և հասարակության միջև ընկած տարածությունը, մտադիր է մի գողտրիկ` 250 քմ մեծությամբ բնակարան վարձել 31 հարկանի ապակե «G աշտարակում», որը նոր է շինարարների կողմից շահագործման հանձնվել: Բնակարանի ամսական վարձը կազմում է 35 հազար շեկել:







































