Մագնիսական փոթորիկը, որը Երկրի վրա սկսվել էր ուրբաթ առավոտյան, ավարտվել է: Գեոմագնիսական տատանումների մակարդակը վերադարձել է կանաչ գոտի: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն` վկայակոչելով NOAA-ի` տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի տվյալները:
Ուրբաթ գիշերը գեոմագնիսական տատանումների ցուցիչը սկսեց բարձրանալ, կեսգիշերին մոտ հասավ 4-րդ`դեղին մակարդակի, իսկ առավոտյան ժամը 7-ին արդեն 5-րդ` կարմիր մակարդակում էր, որն արդեն համարվում է մագնիսական փոթորիկ: Կարմիր մակարդակում փոթորիկը շարունակվել է 6 ժամ, այնուհետև Kp ցուցիչն իջել է 4-ի, իսկ ժամը 17:00-ի դրությամբ հանդարտվել է` կանգնելով 2-րդ մակարդակի վրա:
Մագնիսական փոթորիկն առաջացել էր արևի մագնիսական դաշտի պսակաձև անցքերից դուրս եկած լիցքավորված մասնիկների փոխազդեցության հետևանքով:








































