Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Արդյո՞ք Չավուշօղլուն չարաշահում է պաշտոնական դիրքը

«Առաջին լրատվական»-ը երեկ գրել էր, որ Թուրքիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով ընդունելություն են կազմակերպել Ղրիմի թաթարների ազգային ասամբլեայի նախագահ Մուստաֆա Քիրիմօղլուի համար: Ընդունելությունը կազմակերպել էին թե’ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, թե’ խորհրդարանի նախագահն ու այլ պաշտոնատար անձինք: Բոլորին է հայտնի, որ թաթարական գործոնը ավանդաբար թուրքերն օգտագործում են` այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունը տարածելու համար:

Տարօրինակ է, որ այս այցը նախորդում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին Ուկրաինա: Ակնհայտ է, որ ուկրաինացիները ոգևորված չեն լինի թուրքերի այսպիսի քայլով: Եվ այն փաստը, որ ուկրաինացիները թաթարների ազգային կառույցների հետ խնդիրներ ունեն, իսկ թուրքական կողմը այսպիսի ընդունելություն է կազմակերպում, կարելի է եզրակացնել, որ Թուրքիան լուրջ խնդիրներ է լուծում Քիրիմօղլուին հրավիրելով Թուրքիա և Ուկրաինայից ստանալու բան ունի, իսկ Քիրիմօղլուին էլ կօգտագործի որպես ճնշման գործոն:
Այս պնդումը կրկնակի է ամրապնդվում այն փաստով, որ Անկարայում Քիրիմօղլուին այսօր ընդունում է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն: «Իրենց մարդուն» եվրոպական կառույցներում օգտագործելով` թուրքերը, փաստորեն, կոնկրետ խնդիր են դրել իրենց առջև: Մանավանդ որ` եվրոպացի պաշտոնյան իր ղեկավարած կառույցի անունից այսօր մեղադրել է Ոկրաինային Ղրիմի թաթարների հարցերը չլուծելու մեջ: Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ անցած սեպտեմբեր ամսին բարձրացրել է թաթարների հարցը Ուկրաինայում և շարունակելու է ապագայում էլ այս հարցը պահել ուշադրության կենտրոնում:

Մնում է սպասել հունվարի 24-25-ը Էրդողանի այցին Ուկրաինա և տեսնել, թե ինչ են ստացել թուրքերը` խաղարկելով այս գործոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում