Այսօր` ժամը 11.39-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժամը 11.38-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքում պայթուցիկ նյութեր կան:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:








































