«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել է, որ Թունիսում տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրի նախագահ Զինա Ալ-Աբիդին բեն Ալին փախել էր երկրից` հանգրվանելով Սաուդյան Արաբիայում:
Հիմա թունիսցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ջնջեն երկրից այն ամենը, ինչ հիշեցնում է նախկին նախագահի մասին: Պարզվում է` նախկին ղեկավարը «7» թիվը համարել է հաջողություն բերող և ամենուրեք փորձել է այնպես անել, որ անընդհատ «7» թիվը մնա շրջանառության մեջ` փողոցների, ընկերությունների, խանութների անվանումներում և այլն: Նույնիսկ պետական հեռուստաընկերությունը կոչվում էր TV-7:
Հիմա թունիսցիները երկրի պատմությունից փորձում են ջնջել «յոթասեր» նախագահի բոլոր «7»-երը:
Հիմա հեռուստատեսությունն արդեն կոչվում է Թունիսի ազգային հեռուստատեսություն: Seven Air (seven անգլերենից թարգմանաբար նշանակում է 7) ավիաընկերությանը հավանաբար սպասում է նույն ճակատագիրը:
Ընդ որում, Զինա Ալ-Աբիդին բեն Ալին իշխանության է եկել 1987թ. նոյեմբերի 7-ին, ինչն էլ հռչակել էր պետական տոն, իսկ թունիսցիներն ամեն տարի տոնի կապակցությամբ 7 օր հանգիստ էր տալիս:
Յոթերն ամենուր են, գրում է ֆրանսիական Liberation թերթի թղթակիցը: Նույնիսկ անձնագրերում, որտեղ պատկերված է ուղիղ 7 աղավնի:
Իսկ այն ժամանակ, երբ սկսեցին վաճառել Windows7, բոլորը կատակով ասում էին, որ Microsoft-ն էլ է աջակցում «յոթասեր» նախագահին:







































