Thursday, 04 06 2026
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը

ՀՀ քաղաքացին չի կարող իր երկրում փոքր մարդ լինել

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի անդամ Արամ Գյուրջյանը, խոսելով իրենց կուսակցության ծրագրերի մասին, նշեց, որ ՀՀ-ին անհրաժեշտ են համակարգի լուրջ փոփոխություններ, հատկապես հասարակության բարոյահոգեբանական ոլորտի հարցերում:

«Վերջերս խոսում էի մի երիտասարդի հետ. նա նշեց, որ ինքը մեր երկրում փոքր մարդ է, որը շատ բան է ասում մեր ժողովրդի բարոյահոգեբանության մասին, սակայն պետք է հասնենք նրան, որ բոլորը հասկանան, ինչպես նաև ականջներին օղ անեն, որ ՀՀ քաղաքացին չի կարող իր երկրում փոքր մարդ լինել»:

Գյուրջյանի հավաստմամբ՝ իշխանությունների ոհմակային մտածողությունը բերել է նրան, որ մեր ժողովուրդը ամբողջովին հուսալքված է, ինչ արդեն 20 տարվա ընթացքում ձևավորված համակարգի արդյունքն է: Մինչև չլուծվի ժողովրդի բարոյահոգեբանական խնդիրը մենք չենք ունենա հաջողություն մյուս խնդիրների հարցում: Նրա խոսքերով՝ սա նաև անվտանգության լուրջ խնդիր կարող է հանդիսանալ, քանի որ բարոյալքված հասարակություն ունեցող երկիրը ավելի շատ կարող է ենթարկվել արտաքին ճնշումներին, ուստի պետությունը պետք է սոցիալական պատասխանատվություն կրի քաղաքացիների առջև: Այն չպետք է մոռանա իր ուղղորդող դերի մասին. եթե ստանձնի իր պարտավորությունները և դրսևորի քաղաքական կամք, կլուծվեն բոլոր խնդիրները:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը որպես հաղթաթուղթ առաջարկում է կիրառել դեմոկրատական սոցիալիզմի մոդելը: Այսօրվա նեոլիբերալ համակարգում մարդկանց ասվեց՝ պետությունը վատ մենեջեր է, արեք ինչ ուզում եք, սակայն դրա համար չստեղծվեցին համապատասխան պայմաններ, ուստի պետք է ապահովել պետության մասնակցությունը այնքանով, որքանով անհրաժեշտ է և մասնավոր սեկտորի մասնակցությունը այնքանով, որքանով հնարավոր է:

Խոսելով ակնկալվող հաղթանակի մասին՝ Արամ Գյուրջյանը նշեց, որ իրենք հաղթանակը տոկոսներով չեն ակնկալում, բայց, այնուամենայնիվ, 10 տոկոս ձայների ակնկալիք ունեն և վստահ են, որ մեր հանրապետությունում կա բավականին լուրջ քանակությամբ մարդիկ, ովքեր կարողանում են ինքնուրույն մտածել: «Մոտ 30 տոկոս մարդիկ կան, ում հետ քարոզարշավների ընթացքում մենք ակտիվ համագործակցելու ենք, ես վստահ եմ, որ նրանք չեն ենթարկվում այս կամ այն ազդեցությանը, ընտրակաշառքներին և այլ արատավոր երևույթներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում