Նաբուկկոյի Բուլղարիայի մասնաբաժինը ֆինանսավորելու է Ներդրումների եվրոպական բանկը: Այս մասին տեղեկացրել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը` նշելով, որ ներդրումների ծավալը կազմելու է 1,2 միլիարդ եվրո գումար, հաղորդում է TREND-ը: Վարչապետի հայտարարությունը հնչել է բանկի նախագահ Ֆիլիպ Մայստադի հետ հանդիպումից հետո: Բանկի տրամադրելիք գումարներն ուղղվելու են երկրի հիմնական գազային ենթակառուցվածքային նախագծերին: Նաբուկկոյի շինարարության սկիզբը նախատեսված է սկսել հաջորդ տարի, իսկ ընդհանուր արժեքը կազմելու է 7,9 միլիարդ եվրո: