Սաքսոնիա-Անխալտայում գերմանացի հնագետների հայտնաբերած հերակալ-սանրի վրա հնագույն հիերոգլիֆներ կան: Այս մասին գրում է The Local-ը:
12,5 սմ երկարությամբ սանրի վրա գրված է Kama, որը նշանակում է հերակալ: Այն պատրաստված է եղնիկի եղջյուրից: Հնագիտական իրը գտնվել էր մի քանի տարի առաջ պեղումների ժամանակ, սակայն ուսումնասիրության չէր ենթարկվել:
Հետազոտողները դեռևս դժվարանում են ասել հնագիտական իրի հստակ տարիքը, սակայն հաստատում են, որ այն թվագրվում է մեր թվարկության երկրորդ դարի երկրորդ կեսին:
Հիերոգլիֆների ծագման մի քանի գիտական վարկածներ գոյություն ունեն՝ հունա-լատինական, հյուսիս-էտռուսական, սեմական և այլն:








































