Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.95 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 392.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 392.5 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.39-ով և կազմել 392.16 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 393-394 դրամով և գնել՝ 389-391.5 դրամով:








































