Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը ապրիլի 15-ին դիտարկելու է նախագահին հարցեր ուղղելու կարգում ուղղումներ մտցնելու խնդիրըը: Այս մասին հայտարարել է պատգամավոր Ալի Մոթահարին:
Վերջինս չի բացառել, որ այդ օրն Իրանի խորհրդարանը կարող է դիտարկել է նաև նախագահին իմփիչմենթ ներկայացնելու հարցը. «Չորեքշաբթի պատգամավորները մերժեցին նախագահի հետ կապված այդ երկու հարցերի քննարկման անհրաժեշտությունը՝ չնայած դրանից մեկ օր առաջ քվեարկել էին տվյալ որոշման օգտին: Այնուամենայնիվ, 50 պատգամավորներից բաղկացած խումբը հասավ նրան, որ այդ հարցերը նորից ընդգրկվեն խորհրդարանի օրակարգում»:









































