Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի պլանը կարող է Սիրիայի համար հանդիսանալ վերջին հնարավորությունը.
«Քոֆի Անանի ձեռնարկած գործընթացի հաջող ավարտը կարող է բարենպաստ լինել բոլորի համար: Պետք է ռացիոնալ ձևով օգտագործել Անանի պլանը: Սիրիայի և նրա ղեկավարության համար դա լավ հնարավորություն է: Հնարավոր է, որ այն վերջինն է նրանց համար»:









































