Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ապրիլի 16-21–ը Երևան կժամանի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդր Մանթաշովը։Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ապրիլի 18-ին, ժամը 17։00–ին բարերարի թոռը կմասնակցի Ալ. Մանթաշովի արձանի բացման արարողությանը։ Արձանը կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում։ Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:







































