Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Կոնգրեսն ու ԲՀԿ-ն լռում են

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գործում է կոալիցիայից անջատ: Ընդ որում` Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել է, որ կարելի է ձայն տալ բոլորին, բացի ՀՀԿ-ից ու նրա կցորդ ՕԵԿ-ից: Այսինքն` նա համարում է, որ կարելի է ձայն տալ նաև Բարգավաճ Հայաստանին: Հետաքրքիր է` ի՞նչ սկզբունքով է Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին տարանջատում կոալիցիայից: Միայն նրանով, որ այդ կուսակցությունն այսօր հայտարարում է ընտրակեղծիքների դեմ պայքարելու և ձայները պահելու մտադրության մասի՞ն, ինչպես նաև միանում Կոնգրեսի մասնակցությամբ ստեղծվող միասնական շտաբի՞ն: Եթե դրանք են ԲՀԿ-ին կոալիցիայից տարանջատելու չափանիշները, ապա միամի՞տ չեն այդ չափանիշներն արդյոք: Թե՞ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հասարակությունն է միամիտ:

Կամ միամիտ է ՀՀԿ-ն, որ մինչև հիմա իր կողքին է պահում ԲՀԿ-ին և նրան չի զրկում նախարարական պորտֆելներից ու քվոտաներից: Կամ ԲՀԿ-ն է միամիտ ու չի հասկանում, որ Կոնգրեսին միանալը նշանակում է միանալ մարտի 1-ի լիարժեք բացահայտման գործընթացին, այն դեպքում, երբ Կոնգրեսը օլիգարխների հստակ անվանացուցակ էր ներկայացրել, թե ում թիկնազորը ինչ մասնակցություն էր ունեցել մարտի 1-ի դեպքերին: Եվ այդ ցուցակում էր նաև Գագիկ Ծառուկյանի անունը: Ու Կոնգրեսը կարծես թե մինչև հիմա չի հայտարարել, որ Ծառուկյանի հարցում սխալվել է և հանում է նրա թիկնազորին մարտի 1-ի մասնակիցների ցանկից: Հիմա ի՞նչ, Ծառուկյանը պատասխանատո՞ւ է մարտի 1-ի համար, թե՞ ոչ: Երբ Կոնգրեսը գա իշխանության, Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելո՞ւ է իր թիկնազորի գործողությունների համար, թե՞ ոչ: Ծառուկյանն այդ ամենի մասին երաշխիքներ ստանալո՞վ է, որ գնում է Կոնգրեսի հետ համագործակցության` գուցե նպաստելով Կոնգրեսի իշխանության գալուն: Իսկ Ծառուկյանը միայն ի՞ր անձեռնմխելիության համար է երաշխիքներ ստացել կամ ակնկալում, թե՞ նաև Ռոբերտ Քոչարյանի, որին Կոնգրեսը պատրաստվում էր Հաագայի դատարանի առջև կանգնեցնել: ԲՀԿ-ն նաև Կոնգրեսի ա՞յդ նախաձեռնությանն է միանալու:

Ինչպես տեսնում եք, ներկայիս քաղաքական խաղի միայն մի դրվագը առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չափազանց էական են Հայաստանում համակարգային իշխանափոխության խնդրի տեսանկյունից, երբ ոչ թե միայն անձինք և դեմքերը, այլ համակարգի որակը կփոխվի, մինչդեռ լինելով այդքան կարևոր, այդ հարցերը այսօր պատասխան չունեն: Թե՛ Կոնգրեսը, թե՛ առավել ևս ԲՀԿ-ն այդ հարցերի մասին ակնարկ անգամ չեն անում` թերևս հասկանալով, որ ասելու բան պարզապես չունեն, որովհետև այդ պայմաններում ինչ էլ որ ասեն, բումերանգի նման ուղղելու են իրենց իսկ վրա, ու նաև Հայաստանում համակարգային փոփոխությունների հանրային ակնկալիքների, հույսերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում