Արաբական Միացյալ Էմիրությունները ետ է կանչել իր դեսպանին Թեհրանից այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելել է վիճահարույց Աբու Մուսա կղզի: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդալլահ բեն Զայեդ Ալ-Նահայանը հայտարարել է, որ Ահմադինեժադի կողմից Աբու Մուսա կղզի այցելելը, որի վերահսկողության հարցը վիճարկելի է Իրանի և ԱՄԷ-ի կողմից, համարվում է «ԱՄԷ-ի ինքնիշխանությունը վտանգող աղաղակող փաստ և հարված` Իրանի կողմից երեք կղզիների բռնազավթման խաղաղ կարգավորման գործընթացին»:
Սա Իրանի ղեկավարի առաջին այցելությունն է Աբու Մուսա կղզի` 41 տարի առաջ այն օկուպացնելուց ի վեր:








































