«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ՀՀԿ-ի հասցեին հայտարարությունները թանկ են նստել գործարար Սիլվա Համբարձումյանի վրա.
«Վերևների մակարդակով Սիլվային բացատրել են քաղաքական խաղի կանոնները: ՀՀԿ-ից նեղացած և ազդված Սիլվա Համբարձումյանը գնացել է ԲՀԿ, բայց այստեղ էլ նրան չեն ընդունել՝ ՀՀԿ-ի հետ խնդիրներից զերծ մնալու համար: ՕԵԿ գնալ Համբարձումյանը, առհասարակ, չի ցանկացել: ՀՀԿ վերևները գործարար կնոջը հորդորել են քիչ խոսել ու երևալ, փոխարենը՝ սուսուփուս զբաղվել սեփական բիզնեսով»:








































