Մարտին Լյութեր Քինգին սպանել են Ku Klux Klan-ի՝ ամերիկյան աջ ծայրահեղական 3 խմբավորումների առաջարկած 62 հազար ֆունտ (100 հզ. դոլար) պարգևավճարի դիմաց: Այս մասին տեղեկություններ է հաղորդում ամերիկացի պատմաբաններ Ստյուարտ Ուեքսլերի և Լարի Հենքոքի նոր՝ «The Awful Grace of God» («Աստծո սոսկալի ողորմածությունը») գիրքը:
ԱՄՆ-ի քաղաքացիական իրավահավասարության համար պայքարող Լյութեր Քինգին սպանեցին 1968 թվականի ապրիլի 4-ին: Ջեյսմ Էրլ Ռեյը ավազակային հարձակումների մեղադրանքով բանտում էր, երբ իմացավ Ku Klux Klan-ի կողմից առաջարկվող պարգևավճարի մասին: Գրքի հեղինակի խոսքով՝ KKK-ն 1960-ականներին գործում էր Ալ-Քաիդայի ոճով՝առաջարկելով պարգևավճարներ «սրբազան» պատերազմին միացողներին:
Գրքի տեղեկություններով՝ սպանությունն իրականացնելու համար Ռեյը բանտից փախավ, Քինգին սպանեց Մեմֆրիսի մոթելում: Ռեյը ձերբակալվեց ոճրագործությունից 2 ամիս անց՝ բրիտանական Հիդրոու օդանավակայանում: 1998 թվականին մահացավ բանտում՝ 70 տարեկանում:
Ստյուարտ Ուեքսլերի և Լարի Հենքոքի «The Awful Grace of God» գրքում ասվում է, որ կլանի առաջնորդները խոստացված գումարից 13 հազար դոլարն այդպես էլ չեն վճարել: Գրքի հեղինակները հույս ունեն, որ Հետաքնությունների դաշնային բյուրոն կվերաքննի սպանության հանգամանքները:








































