Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում վնասազերծել են մաքսանենգ ճանապարհով Իրանից զենք և թմրանյութ ներկրող խմբի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի կենտրոնը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ձերբակալվել են Իրանի 2 և Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ, որոնց մոտից հայտնաբերվել ու առգրավվել է մեծ քանակությամբ հրաձգային զենք, զինամթերք ու թմրանյութ: Նրանք ցանկացել են Իրանում գնված այդ ապրանքն իրացնել Ադրբեջանում:









































