Bleacher Report ինտերնետային կայքը հրապարակել է Եվրոպայի լավագույն 25 մարզիչների ցուցակը:
Աղյուսակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «արքայական ակումբ»-ը գլխավորող Ժոզե Մոուրինյոն: Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
Եվրոպայի լավագույն մարզիչներն են.
1. Խոսեպ Գվարդիոլա («Բարսելոնա»),
2. Ժոզե Մոուրինյո («Ռեալ»),
3. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ»),
4. Յոահիմ Լյով (Գերմանիայի ազգային հավաքական),
5. Բերտ Վան Մարվեյկ (Հոլանդիայի ազգային հավաքական):





































