Ի սկբանե խախտվել են հավասար մրցակցային պայմանները թիվ 30 ընտրատարածքում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թիվ 30 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Աշոտ Մանուկյանը`խոսելով նախընտրական քարոզչությնա շուրջ:
Նա նշեց, որ մինչև երեկ արգելված էր տեղական հեռուստաընկերություններին մեկնաբանություններ տալ և քարոզել ծրագրերը և երեկվանից կարծես թե հնարավորություն կա, արդեն երկու մասնավոր հեռուստաընկերություն արդեն առաջարկ են արել: Աշոտ Մանուկյանն ասաց, որ երևի թե կօգտվեն դրանից:
«Հանրապետական կուսակցության թեկնածուի գովազդային հոլովակները պտտվում էին հեռուստաալիքներով այն ժամանակ, երբ բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվել էին այլ թեկնածուների քարոզարշավը լուսաբանել, նրա հոլովակներն անընդհատ պտտվում էին ԱԺ իր ներկայացրած նախագծերի վերաբերյալ և այլ գործունեության վերաբերյալ: Այսինքն` ի սկզբանե արդեն խախտված էր այդ հավասարությունը ի օգուտ Հանրապետական կուսակցության թեկնածուի»,- մեկնաբանեց Աշոտ Մանուկյանը` հավելելով, որ հեռուստաընկերություններին պարտադրում են նման կերպ վարվել:
Տեղեկացնենք, որ թիվ 30 ընտրատարածքում առաջադրված են նաև ՀՀԿ անդամ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՅԴ թեկնածու Զոհրաբ Թորոսյանը, անկուսակցական Էդմոն Մարուքյանը և Ժառանգություն կուսակցությունից Սահակյան Գառնիկը:











































