Ինչպես հաղորդում է Չինաստանի պետական լրատվական գործակալությունը, Արևելյան Չինաստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 23 մարդ է մահացել. ավտոբուսը բախվել է բեռնատարին:
Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել այսօր՝ Անհույ շրջանի Սուզհոու քաղաքում:
The Washington Post-ը, հղում կատարելով Xinhua գործակալությանը, տեղեկացնում է, որ դեռևս հայտնի չէ մեքենաների բախման պատճառը: Ավտոբուսում ուղևորների հստակ թիվը նույնպես հայտնի չէ:
Ճանապարհային անվտանգությունը մեծ խնդիր է Չինաստանում: Xinhua-ի հաղորդմամբ՝ վատ ավտոճանապարհների պատճառով տեղի ունեցած վթարների հետևանքով տարեկան 70000 մարդ է մահանում և ավելի քան 300000-ը՝ վիրավորվում: