Ինչպես հայտնում է BBC-ն, ճարպակալմանը նվիրված Ազգային ֆորումի մասնակիցներին զայրացրել է PETA Կենդանիների պաշտպանության կոմիտեի պաստառը, որը փակցվել է գեր մարդկանց համար նախատեսված Գլոսթերում վերջերս բացված դիահերձարանի դիմաց:
Պաստառի վրա պատկերված է դագաղի տեսք ունեցող գաթա և գրված է. «Եթե պատրաստ չես հանդիպել արարչի հետ, ասա ո՛չ ճարպակալմանը, դարձի՛ր բուսակեր» (Not Ready to Meat Your Maker? Fight obesity, go vegan)։
NOF-ի ներկայացուցիչները պաստառն անիմաստ են համարել, քանի որ դրանով փորձում են շահույթ ստանալ ուրիշի ցավից: Բացի այդ, նա նշել է, որ սխալ էր նման պաստառ փակցնել Գլոսթերում, որը ունի Բրիտանիայում ճարպակալումից տառապող հիվանդների ամենացածր ցուցանիշը:
PETA-ի ներկայացուցիչները հայտնել են BBC–ին, որ իրենց պաստառով ցանկացել են ընդգծել մսային գաթաների և ճարպակալման միջև առկա ուղիղ կապը, և այն, որ մսից հրաժարումը լավագույնն է, որ կարող են անել այն մարդիկ, ովքեր ցանկանում են երկար ապրել:
PETA-ն հայտնի է իր պրովոկացիոն գովազդային գործունեությամբ:









































