Դեկտեմբերի 20-ին շահագործման հանձնվեցին Համաշխարհային Բանկի աջակցությամբ, Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի շրջանակներում վերանորոգված Մ4-Բալահովիտ -Մայակովսկի-Արամուր-Կաթնաղբյուր -Ակունք-Զառ-Սևաբերդ 15+300 կմ և 23+300 կմ ճանապարհահատվածները։ Այս մասին ասվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում: «Վերականգնման շինարարական աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 570 մլն դրամ։ Պատվիրատուն «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ն է, կապալառուն՝ «Խաչհար» ՍՊԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնված ճանապարհահատվածի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալը, տեխնիկական հսկողության ներկայացուցիչներ և շահագրգիռ համայնքների ղեկավարներ»,- նշված է այդ հաղորդագրությունում։









































