ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ է արել վերջ դնել քաղաքական մարտերին ու հորդորել է ձեռնամուխ լինել երկրի զարգացման համատեղ աշխատանքին: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը:
«Երկիրն անցել է խորհրդարանական ու նախագահական ընտրությունների լարված շրջանի միջով, և այսօր, իհարկե, դեռ զգացվում են սրված հույզերի, քաղաքական մարտերի արձագանքները, սակայն հասուն դեմոկրատիայի տրամաբանությունն այն է, որ ընտրություններն ավարտվում են, և դրանցից հետո սկսվում է մեկ այլ` համատեղ աշխատանքի շատ ավելի կարևոր շրջան»,- հայտարարել է նա` ելույթ ունենալով պետդումայում և ներկայացնելով կառավարության մեկամյա գործունեության հաշվետվությունը:
«Մենք պետք է նայենք դեպի ապագա` հասկանալով, որ մենք ընդհանուր պատասխանատվություն ենք կրում երկրի համար ու ընդհանուր հոգածություն միլիոնավոր ռուս ընտանիքների բարեկցութան ու արժանապատիվ կյանքի համար»,- ընդգծել է Պուտինը:







































