Արևելագերմանական Խեմնիցե քաղաքի (Սաքսոնիայի դաշնային հողեր) տիեզերագիտության կետրոնում տեղադրված տիեզերագնաց Յուրի Գագարինի կիսանդրու մոտ այսօր ծաղիկներ են դրվել: Այսպես են ԳԴՀ-ի մի շարք հասարակական ու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ հարգել մարդու կողմից տիեզերքը նվաճելու 51-րդ տարեդարձը:
«Անկախ Յուրի Գագարինի պատմական թռիչքի հերթական օրացուցային թվից, դրա նշանակությունը դարակազմիկ է»,- ITAR-TASS-ի թղթակցին ասել է Ռուսաստանի տիեզերագիտության ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչը Եվրոպայում, ԱՄՆ-ում ու Կանադայում, պրոֆեսոր Լորենց Խաագը:
Նրա խոսքով`«այդ մեծագույն իրադարձությունը ճանապարհ բացեց ոչ միայն տիեզերքի ուսումնասիրության, այլև ամբողջ մարդկության բարգավաճման համար, ինչպես նաև ցույց տվեց, որ մենք բոլորս այս աշխարհում պետք ենք մեկս մյուսին »:
Պրոֆեսորի խոսքով` ռուսներն «արդարացիորեն հպարտանում են նրանով, որ առաջին տիեզերագնացը Յուրի Գագարինն է, որ առաջինը բաց տիեզերք դուրս է եկել ԽՍՀՄ-ի քաղաքացին`Ալեքսեյ Լեոնովը, որ առաջին կին տիեզերագնացը Վալենտինա Տերեշկովան է»:
Պրոֆեսորը խորհորդ է տվել «չմոռանալ այդ մասին ոչ միայն հիշատակի օրերին, այլև շարունակ»:







































