Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը ապրիլի 9-10-ը գտնվել է Վաշինգտոնում, հանդիպումներ է ունեցել ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսի ևւ ԱՄՆ ավագ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանի հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան երկկողմանի հարաբերությունների հարցը՝ ներառյալ տարբեր մակարդակներում առաջիկա հանդիպումների գրաֆիկը: Սակայն կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել միջազգային հարցերը: Դա մասնավորապես վերաբերում է Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հարցերին:
Բացի այդ, Ռյաբկովը մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ոչ ֆորմալ քննարկումներին։