«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով, Աբովյանի քաղաքապետարանում ռումբ է տեղադրված եղել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 11.10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել Աբովյանի հրշեջ ծառայությունում, թե Աբովյանի քաղաքապետարանը ցանկանում են պայթեցնել: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը Կարո Գուլոյանն է, ով ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է և Գագիկ Ծառուկյանի փեսան: Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք մասամբ պայթեցրել էին Աբովյան քաղաքի Հատիսի 1/30 հասցեում գործող, «Աբովյան Սիթի» խանութի ապակյա ցուցափեղկերն ու մուտքի դուռը: Խանութը պատկանում է Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին: