Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում երեք ամսով ավելացել է զինծառայության ժամկետը: Զինծառայության ժամկետը 18 ամսից հասցվել է 21 ամսի:
Սակայն դա չի վերաբերում անբարենպաստ պայմաններ ունեցող շրջաններին, ուր զինծառայության ժամկետը կազմում է 18-19 ամիս: Ըստ նոր որոշման՝ ընտանիքի չորրորդ որդին նույնպես կանչվելու է զինծառայության, ինչը բացառված էր մինչ այս: Այս որոշումն առնչվելու է մարտի 19-ից հետո զորակոչվածներին: