Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն արդյունավետ չեն.
«Իրանն ինքաբավ երկիր է: Բազում տարիների ընթացքում Իրանի դեմ սահմանվել են բազմաթիվ պատժամիջոցներ: Սակայն դրանք արդյունավետ չեն: Իրանի նավթային ոլորտում չկան խնդիրներ: Հայրենական արտադրությունն ապահովում է ներքին սպառումը, և մենք կարիք չունենք ներկրման:
Մեր կարևոր առավելությունն է համարվում նավթաքիմիական արդյունաբերության զարգացումը: Իրանն իր հզորությունն ընդլայնում է շնորհիվ իր ածխաջրածինների վիթխարի պաշարների»:








































