Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ալլա Ջիոևան հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս ստեղծել «Օսիա – Ազատության հարթակ» անվանմամբ կուսակցություն:
Կուսակցության անվանման հետ կապված՝ Ջիոևան հայտարարել է, որ այն, բնականաբար, կապված է նոյեմբերյան իրադարձությունների հետ, երբ ժողովուրդը Ցխինվալիի կենտրոնում պայքարում էր իր ազատության ու ապագայի համար: Ջիոևան հավելել է, որ կուսակցությունը գլխավորելու է հենց ինքը՝ ընդգծելով, որ իր համակիրները դեռ չեն կողմնորոշվել նորընտիր նախագահի հանդեպ դիրքորոշում որդեգրելու հարցում:








































