ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պահանջել է Սիրիայի կառավարությունից դադարեցնել ռազական գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ:
«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի և Լիբանանի տարածքներ ուղղված կրակոցները, որոնք հանգեցրել են մարդկայն զոհերի»,- հայտարարել են Պան Գի Մունի մամուլի ծառայությունից:
Պան Գի Մունը ևս մեկ անգամ կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին կատարել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրով ստանձնած բոլոր պարտականությունները:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից սահմանած բռնության լիակատար դադարեցման օրը պետք է հարգեն բոլոր կողմերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք. ավելի վաղ պաշտոնական Դամասկոսն իր համաձայնությունն էր տվել Անանի ծրագրին և խոստացել մինչև ապրիլի 10-ը դուրս բերել զորքերը քաղաքներից: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները հայտարարեցին, որ դուրս չեն բերի զորքերը քաղաքներից, եթե ընդդիմությունից կրակը փոխադարձաբար դադարեցնելու գրավոր երաշխիքներ չստանան: Ընդդիմությունը հրաժարվեց համապատասխան երաշխիքներ տալ:











































