Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել ավելի քան 20 մարդ: ԻՆչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղըի է ունեցել Աֆղանստանի արևմտյան՝ համեմատաբար խաղաղ Հերատ մարզում՝ Իրանի սահմանի մոտ:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ մահապարտը պայթեցրել է պայթուցիկներով լի ավտոմեքենան՝ սպանելով 3 ոստիկանների և 7 քաղաքացիների: Վիրավորների թիվը 23 է, նրանց մեջ կան երեխաներ: Հաղորդվում է նաև, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:








































