«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Խարի Ռեդնապը հայտարարել է, որ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում կայացած «Նորվիչ»-ի հետ հանդիպման ժամանակ իր թիմի պարտության պատճառը մարտավարական կառուցվածքի փոփոխությունն էր:
«Պետք է ասեմ, որ մեր հակառակորդը վաստակել է իր հաղթանակը: Մենք հուզված ենք խաղի արդյունքների պատճառով: Թիմի կառուցվածքի փոփոխությունը 4-4-2-ի մեզ ստիպեց ավելի շատ տարածություն տրամադրել մրցակցին: Պաշտպանության առումով մեզ համար խաղը շատ բարդ ստացվեց: Հարկավոր է այն մոռանալ որքան հնարավոր է արագ»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է BBC-ն:







































