Ամերիկացի և կանադացի գիտնականները հայտարարել են, որ միլիոնավոր չղջիկներ հիվանդացել են Հյուսիսային Ամերիկա Եվրոպայից ներթափանցած սնկային հիվանդությամբ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Այս հիվանդությունը կոչվում է «սպիտակ քթի սինդրոմ»: Կենդանիների քթին, ականջներին և թևերին հիվանդության պատճառով առաջանում է սպիտակ շերտ: Դրա պատճառով չղջիկները, որոնք սովորաբար անընդհատ քնում են, ստիպված են հաճախակի արթնանալ, որի հետևանքով շատ էներգիա են վատնում, ինչը անհրաժեշտ է ճարպային շերտ արտադրելու համար:
Գիտնականներն ասել են, որ այդ սնկային հիվանդությունը ԱՄՆ քարանձավներ է ներմուծվել Եվրոպայից` զբոսաշրջիկների միջոցով: Նշվում է, որ եվրոպական չղջիկների իմունիտետը ի վիճակի է դրա դեմ պայքարել, սակայն ամերիկյաններինը` ոչ:









































