«Հայտնի է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ նպատակ ունեն օր առաջ հասնել Եվրոպա և այնտեղ քաղաքական ապաստան ստանալ:
Բայց դրա համար հիմքեր են պետք: Ընտրությունները չափազանց լավ առիթ է քաղաքական հետապնդյալի կարգավիճակ ստանալու համար»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեր տեղեկություններով` Եվրոպա մեկնելու մտադրություն ունեցող անձինք դառնում են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ, որպեսզի համապատասխան վկայական ստանան: Իսկ եթե այդ ընտրատեղամասում ինչ-որ արտառոց դեպք տեղի ունենա` ավելի լավ. կարելի է համարել, որ գործը հաջողված է: Մեր տեղեկություններով` կան նույնիսկ թեկնածուներ, ովքեր առաջադրվել են հատուկ Եվրոպա մեկնելու համար»:









































