ԱՄՆ-ը երկուշաբթի օրը Հյուսիսային Կորեային կոչ է արել չիրականացնել միջուկային փորձարկում և չարձակել արբանյակային հրթիռ: ԱՄՆ-ը նաև Չինաստանին է կոչ արել օգտագործել իր ազդեցությունը հարևանի նկատմամբ` կանխելու համար նման սադրիչ գործողությունները:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան, որը պատրաստվումէ արբանյակային հրթիռ արձակել, այժմ նաև պատրաստվում է իրականացնել միջուկային փորձարկում: Այս տեղեկությունը հայտնի է դարձել Հարավային Կորեայի լրատվական զեկույցից:
Միջուկային այս փորձարկումը միայն մտավախություններ է առաջացնում Հյուսիսային Կորեայի հարևանների շրջանում և առավել բարկացնում Արևմուտքին:











































