Բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսը շաբաթ օրը նշանակվել է Christian Dior նորաձևության տան գեղարվեստական տնօրեն: Այս պաշտոնը թափուր էր արդեն մեկ տարի շարունակ՝ այն բանից հետո, երբ Ջոն Գալիանոն 2011 թվականի մարտին հեռացավ նորաձևության տնից:
Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Սիմոնսը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ չափազանց ուրախ է այդ կապակցությամբ: Նա ավելացրել է, որ դա մեծ մարտահրավեր է իր համար, և ինքը երազել է աշխատել այնպիսի նորաձության տանը, ինչպիսին Dior-ն է:
Սիմոնսն իր կարիերան սկսել էր 1995 թվականին և տասը տարի աշխատել էր Jil Sander-ի համար:









































