Ապրիլի 12-ին Մոսկվայի տանը կբացվի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2012» ցուցահանդեսը: Այն կազմակերպում է Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն:
Ցուցահանդեսի նպատակն է հայ գործարարներին, ինչպես նաև հանրությանը իրազեկել էներգաարդյունավետ արդի տեխնոլոգիաների և լուծումների վերաբերյալ` ծախսերը խնայելու և ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու նպատակով: IFC-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ այս տարի` ի հավելումն էներգաարդյունավետ սարքերին և տեխնոլոգիաներին անրադառնալուն, IFC-ն առանձնահատուկ շեշտ է դրել բնակելի տարածքների էներերգաարդյունավետության կարևորությանը:









































